Рубрика: Մանկավարժական ակումբի վերլուծություն

Միջնակարգ դպրոցի մղձավանջը։ Ջոն Թեյլոր Գատո

Ինչո՞ւ կարկատենք մի համակարգ, որն անկախ մտածողությունը ոչնչացնելուն է ուղղված։

Նյութը ինձ համար շատ հետաքրքիր և տեղեկություններով լի էր, հետաքրքիր էր կարդալ և տեղեկություն ունենալ տարբեր երկրների դպրոցների մասին, դրանց կարճաժամկետ և երկարաժամկետ ուսուցման մասին, գումար և ժամանակ խնայելու մասին: Այստեղ կրկին այն մասին է խոսվում, որ հնազանդ և ենթարկվող երեխաները համարվում էին շատ լավ և օրինակելի աշակերտներ, հենց Պրուսիայում, որտեղ սովորում էին երեխաների 92% — ը կրկին ենթարկվածության և հնազանդվածության մասին էր:

Բռնությունը, թմրանյութերի ազդեցությունը, բաժանումները, ալկոհոլը, միայնությունը վատ կրթության հստակ նշաններն են: Իհարկե, որպես կառույց` երեխաների ժամանակի մենաշնորհային տնօրինման համար դպրոցները կարող են պատասխանատվության ենթարկվել: Ժողովրդավարության պայմաններում ոչ թե փորձագետները կարող են վերջնական դատավոր լինել, այլ միայն ժողովուրդը:
Նրա կարծիքով պետք է ժողովրդին տալ ընտրության հնարավորություն և մի սերունդ անց դպրոցական մղձավանջը կանհետանա։