Рубрика: Ամփոփում

Վաղաշենի բնապահպանական ճամբարի ամփոփում

Օգոստոսի 16-18-ին Վաղաշենում իրականացվեց եռօրյա մանկավարժական ճամբար։

Օգոստոսի 16-ին ժամը 8։00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում ժամերգություն անցկացնելուց հետո, շարժվեցինք դեպի Վաղաշեն, մինչ Վաղաշեն հասնելը ճանապարհին եղանք Բերկունքում, Սուրբ Հովհաննես մատուռում, որի մասին ներկայացրեց Աշոտ Բլեյանը, մաքրման աշխատանքեր կատարեցինք Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում։ Հասնելով Վաղաշեն անմիջապես սկսեցինք Վաղաշենի ափի մաքրման՝ բնապահպանական աշխատանքերը։ Այդ օրը, մինչ հյուրերին դիմավորելը ունեցանք կիթառով նվագակցում և միասին երգեցինք մի շարք երգեր, որոնցից մեկը Ռուբեն Հախվերդյանի <<Իմ փոքրիկ նավակ>> երգն էր։ Երեք օրերի ընթացքում ունեցանք կլոր սեղան և խարույկի շուրջ քննարկումներ։
Օգոստոսի 16-ի քննարկումը վերաբերում էր ՀՀ բնապահպանական հիմնախնդիրներին, կլոր սեղանը վարում էր կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, ներկա էին Գեղարքունիքի մարզի մարզպետարանի ներկայացուցիչներ, Վաղաշենի դպրոցի տնօրենն ու դասավանդողները։ Կրթահամալիրի Արևելյան դպրոցի սովորողներ և ուսուցիչներ։ Կլոր սեղանն անցավ բուռն հարցերի և պատասխանների, քննարկումների մթնոլորտում, բարձրաձայնվեցին առանցքային խնդիրներ, քննարկվեցին դրանց լուծման մեխանիզմները։ Խարույկի շուրջ ամենօրյա քննարկումները վարում էր կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը, խոսեցինք հայրենագիտության, հայրենաճանաչողության, ճամբարային ուսուցման, փոքրաքանակ դպրոցների ունեցած հնարավոր խնդիրների մասին։

Օգոստոսի 17-ին նույնպես ունեցանք երգի և պարի ուսուցում՝ միջին և արևելյան դպրոցի ճամբարականների հետ։ Ունեցանք քննարկում գիշերային Խարույկի շուրջ, թեման՝ հայրենագիտությունն էր։

Օգոստոսի 18-ին Վաղաշենից հետ վերադառնալուց այցելեցինք <<Ծակքար>> բնական կամուրջ և <<Հայրիվանք>>։

Ունեցանք բավականին հագեցած օրեր, շնորհակալ եմ նոր գիտելիքների և բացահայտումների համար։

Անահիտ Ամիրխանյանի լուսաբանումները՝

Մանկավարժական ճամբարը Վաղաշենում

Վաղաշենյան մանկավարժական ճամբարի առօրյայից

Մանկավարժական ճամբարի երրորդ օրը Վաղաշենում

Оставьте комментарий