Рубрика: Մանկավարժական ակումբի վերլուծություն

Սելեստեն Ֆրենե «մանկավարժական ինվարիանտներ»

Ինվարիանտ 1. Երեխայի բնույթը ճիշտ այնպիսինն է, ինչպիսին մեծինն է:

Այս կետի վերաբերյալ, իմ կարծիքը հետևյալն է` երեխային պետք վերաբերվել նախ, որպես մարդ ու այդ ժամանակ կվերաբերվես երեխային այնպես, ինչպես մեծին, եթե ինչ որ բան պետք է ասես երեխային կրկին պետք է մտածես եթե մեծ մարդու հանդիպես, կասե՞ս նույնը թե ոչ: Պետք է միշտ հաշվի առնել երեխայի ցանկությունները և պահանջները, ի վերջո նա էլ ամեն ինչ հասկանում և տեսնում:Մանկավարժի բնույթը սերտ կապված է երեխայի բնույթի հետ:

Ինվարիանտ 2. Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում:

Ես լիովին համաձայն եմ այս կետի հետ, մանկավարժը պետք է երեխային վերաբերվի այնպես, ինչպես կվերաբերվի իրեն հասակակից մեկին, հասակը բացարձակ կապ չունի առավել լինելու հետ: Մարդու զգացողությունները ըստ հասակի չի լինում:

Ինվարիանտ 3. Դպրոցում երեխայի վարքը նրա հոգեկան խառնվածքից և առողջական վիճակից է կախված:

Այո, միանշանակ, մենք ինքներս էլ եթե այս պահին մեզ վատ ենք զգում, ինչ որ բան է մեզ անհանգստացնում, ընտանիքում ամեն ինչ հարթ չէ, բնականաբար ինչ որ բան այնպես չենք անում, ինչպես պետք է, այս ամենը այնպիսի դետալներ են, որ ազդում են ոչ միայն երեխաների, այլ յուրաքանչյուրիս վրա: Պետք է պատճառը հասկանալ, հասկանալ արդյոք՞ նրա ոչ այնքան ադեկվատ վարքը կախված է վերը նշված խնդիրների հետ:

Ինվարիանտ 4. Ոչ ոք (ո՛չ երեխան, ո՛չ մեծահասակը) չի սիրում, որ իրեն հրամայում են։

Բոլորիս մոտ էլ կարծում եմ եղել է, երբ ինչ որ բան են հրամայել կամ պարտադրել, չենք արել կամ արել ենք շատ վատ, ստիպողաբար ինչ որ բան անելը, կամ ենթարկվել բացառապես հրամաններին, հոգեբանական ճնշում են գործադրում և հետևաբար գալիս է թերարժեքության բարդույթը:

Ինվարիանտ 5. Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել։

Յուրաքանչյուր աշխատանք կատարելուց, շատ կարևոր է մատուցման ձևը, եթե դա արվում է պարտադրաբար, հետևաբար դրա արդյունքն էլ գոհացնող չի լինի, կարելի ուղակի բացատրել տվյալ աշխատանքի անհրաժեշտությունը շատ գեղեցիկ ձևով:

Ինվարիանտ 6. Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հարկադրելն է դիմադրություն առաջացնում։

Վերը նշված երկու կետը կապված են այս կետի հետ կարծում եմ, ոչ այնքան ադեկվատ վարքը նույնպես կարող է կապված լինել ստիպված ինչ որ բան անելու հետ

Ինվարիանտ 7. Յուրաքանչյուր մարդ գերադասում է ինքն ընտրել իր աշխատանքը, նույնիսկ եթե այդ ընտրությունն իրեն ձեռնտու չէ։

Յուրաքանչյուր տարիքում էլ պետք է մարդուն տալ ընտրության հնարավորություն, ինչպես մեծերը չեն սիրում երբ իրենց տեղը որոշում են, այնպես էլ երեխաները, ընտրության հնարավորությունը մեծ բավականություն և ինքնավստահություն է առաջացնում:

Ինվարիանտ 8. Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ գործառույթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկվել մտահղացումների, որոնք իրեն օտար են ու անհասկանալի։

Երեխաները սիրում են կատարել աշխատանք, որը հասկանում են, ինչ աշխատանք է և իրենց ինչքանով է դա պետք, երբ հասկանան աշխատանքի նպատակը, կարևորությունը այդ ժամանակ ավելի սիրով դա կանեն:

Ինվարիանտ 9. Պետք է հասնել նրան, որ աշխատանքը դառնա մոտիվացված

Մոտիվացիան ամենակարևոր գործոններից մեկն է, որը ցանկացած աշխատանքում և իրավիճակում պետք է գալիս:

Ինվարիանտ 10. Անհրաժեշտ է վերջ տալ սխոլաստիկային։ 

Ճիշտ է, համաձայն եմ

Ինվարիանտ 11. Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության։ Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից։

Անհաջողությունը խոչընդոտ է առաջացնում բոլորիս համար, իսկ երեխաների հետ կապված, մանկավարժը պետք է այնպես անի, որ երեխան ինչքան հնարավոր է այդ զգացումը չունենա և չզրկվի ոգևորվածությունից:

Ինվարիանտ 12. Ոչ թե խաղը, այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը

Մեր փորձից ելնելով, հասկանում ենք, որ միանշանակ է այս կետը ու մեր կրթահամալիրում ճիշտ այդպես էլ արվում է:

Ինվարիանտ 13. Ո՛չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ ճանապարհ, ո՛չ բացատրությունը և ո՛չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը` իմացության համակողմանի և բնական մեթոդը։

Համամիտ եմ այս կետի հետ, փորձարարական որոնումը հրաշալի ճանապարհ է գիտելիքների յուրացման հարցում:

Ինվարիանտ 14Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս, մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման գործընթացին։ 

Հիշողությունը իհարկե շատ լավ է, եթե կապված է մտածողության հետ, այլ ոչ թե միայն անգիր անել և շատ ժամանակ չանցած նման անգիր արված նյութերը արագ մոռացվում են:

Ինվարիանտ 15. Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե, ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ:

Փորձը շատ կարևոր է, բայց երկրորդ տարբերակն էլ կարող է լրացնել առաջինին:

Ինվարիանտ 16. Հակառակ սխոլաստիկայի դրույթներին` մտածողությունը մտածելու՝ ոչ թե կարծես մեկուսի և փակ շրջանում անջատ գործող, այլ մարդու մյուս հատկությունների հետ սերտ համագործակցող կարողությունն է։

Համամիտ եմ:

Ինվարիանտ 17. Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից հեռու, վերացական մտածողության ունակություններ։

Կարծում եմ, այո այդպես է:

Ինվարիանտ 18. Երեխան չի սիրում ex cathedra (լատ.՝ Ex cathedra (էքս կատեդրա)` ամբիոնից) պաշտոնական դիրքից, հեղինակության ուժով բացատրություններ լսել:

Մենք` ինքներս նույնիսկ չենք սիրում, չնայած մեր գիտակցությունը թույլ է տալիս հասկանալ ինչ որ տեղ, իսկ երեխաները դա մի փոքր այլ կողմից կդիտարկեն և կրկին հրամայական խոսք կլսվի:

Ինվարիանտ 19. Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործառնական (ֆունկցիոնալ) կենսական պահանջմունքներին է համապատասխանում։

Ինչը չի արվում ստիպողաբար, դա շուտ չի հոգնեցնում:

Ինվարիանտ 20. Ոչ ոք` ո՛չ երեխան, ո՛չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ, որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ, եթե արվում է հրապարակավ։

Դա հոգեբանորեն կարող է մարդու վրա վատ հետք թողնել, հրապարակավ դիտողություն անելը նույնիսկ բացասական է ազդում մարդու վրա, իսկ երեխայի վրա առավելևս, պատիժ ասվածի մասին չեմ խոսում, որովհետև դա չեմ ընդունում, այն էլ հրապարակավ:

Ինվարիանտ 21. Առաջադիմությանը գնահատական դնելը և աշակերտներին որակավորելը սկզբունքորեն սխալ են։

Սխալ է, որովհետև դա ազդում է երեխայի ինքնագնահատականի վրա և ոչ միայն, խրախուսանքը, որը կարելի է կազմակերպել շատ գեղեցիկ կերպով, ավելի արդյունավետ կլինի:

Ինվարիանտ 22. Պետք է հնարավորինս քիչ խոսել։

Պետք է լսել նաև երեխաներին, բայց կախված տվյալ իրավիճակից և նյութից:

Ինվարիանտ 23. Երեխան սիրում է անհատական աշխատանք կամ աշխատանք կոլեկտիվում, որտեղ իշխում է համագործակցության ոգին։

Բազմիցս գիտենք, որ խմբային աշխատանքը ավելի արդյունավետ է, քանի որ երեխաները ավելի ակտիվ և ոգևորված են աշխատում թիմում:

Ինվարիանտ 24. Դասարանում անհրաժեշտ է պահպանել կարգ ու կանոն, կարգապահություն։

Կարգ ու կանոնը նպաստում է արդյունավետ դասին, սակայն շատ կարևոր է, թե որ ճանապարհով է դա կազմակերպվում, եթե կարգ ու կանոն է դասարանում ոչ ստիպողաբար, հիանալի է:

Ինվարիանտ 25. Պատիժը միշտ սխալ է։ Այն ստորացուցիչ է բոլորի համար և երբեք չի հասնում ցանկալի նպատակին։ Դա ամենածայրահեղ միջոցն է։

Պատիժը յուրաքանչյուր պարագայում անընդունելի է, երեխան կարող է շատ մեծ սթրեսի ենթարկվել, իսկ դա արդեն վատ է:

Ինվարիանտ 26. Դպրոցի նոր կյանքը կառուցվում է համերաշխության սկզբունքով, այսինքն՝ աշակերտներին ուսուցիչների հետ հավասարապես դպրոցի կյանքի և գործունեության ղեկավարման իրավունք է տրվում։

Մանկավարժի գործոնը այստեղ շատ կարևոր է, պետք է կարողանալ հենց սկզբում խելամիտ լինել, ճիշտ և գրագետ ներկայացնել և ստեղծել համերաշխություն:

Ինվարիանտ 27. Դասարանի գերխտությունը միշտ էլ մանկավարժական վրիպում է։

Գերխտությունը խոչընդոտում է ուսումնական աշխատանքին, բայց չեմ կարծում, որ մանկավարժն է որոշում, թե քանի երեխա է սովորում իր դասարանում:

Ինվարիանտ 28. Խոշոր դպրոցական համալիրների (կոմբինատների) ժամանակակից հայեցակարգը հանգեցնում է ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների անանունությանը. այդ հայեցակարգը սխալական է և խոչընդոտ մեր նպատակների իրականացման ճանապարհին։

Այո, կարծում եմ:

Ինվարիանտ 29. Ապագայում հասարակության ժողովրդավարացումը նախապատրաստվում է դպրոցի ժողովրդավարացմամբ. ավտորիտար դպրոցը չի կարող ժողովրդավարական հասարակության ապագա քաղաքացիներ ձևավորել։

Համակարծիք եմ:

Ինվարիանտ 30. Դաստիարակության հիմքում անհատի արժանապատվությունն է։ Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի նորացման գլխավոր պայմաններից մեկն է։

Փոխադարձ հարգանքը, լինում է ճիշտ կազմակերկպվածությունից, ուսուցչի խելամիտ քայլերից և դրված հիմքից, դա մեծ ձեռքբերում է:

Ինվարիանտ 31. Սոցիալական և քաղաքական ռեակցիաների բաղկացուցիչ մաս կազմող մանկավարժական ռեակցիան հակադրվում է առաջադիմական բարեփոխումներին:

Այո

Ինվարիանտ 32. Կյանքի հանդեպ լավատեսական հավատ:

Լավատես լինելը հիանալի հատկանիշ է, իսկ երեխաները պարտավոր են մեծանալ և լինել այնպիսի միջավայրում, որ իրենց լավատեսությունը չկորցնեն, իսկ վերը նշված կետերում` պատժի, ստիպողականության, գնահատականի, մյուսից ցածր լինելու լինելիության դեպքում, լավատեսությունը պահպանելը շատ կդժվարեցվեր:

Оставьте комментарий